Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մասնակցեցին Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 14, 2010 14:57

Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մասնակցեցին Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստինՄայիսի 12-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ներկայացուցիչները:
Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով: Արտգործնախարար Նալբանդյանը անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորություններին, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման խնդիրներին:
Հայաստանի պաշտպանության նախարարն իր ելույթում ներկայացրեց անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները:

Դիտվել է 2202 անգամ:
Print Friendly

Leave a Reply