ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուի այցը Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 14, 2010 19:38
Ս.թ. մայիսին 14-ին Հայաստան կատարած այցի շրջանակում ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Այցի ընթացքում Թ. Քեյդենաուն քննարկել է ԱՄՆ- Հայաստան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, տնտեսական իրավիճակին, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: §Հայաստանը կարևոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջուկային անվտանգությունն ու խաղաղապահ գործողությունները Կոսովոյում, Աֆղանստանում և Իրաքում¦, – նշել է փոխպետքարտուղարի տեղակալը: §Մենք ակնկալում ենք շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, կառուցվածքային բարեփոխումների իրականացման և ժողովրդավարական գործընթացների խորացման ասպարեզներում¦:
Դեսպան Քեյդենաուն Հայաստանի և կովկասյան այլ երկրների հետ հարաբերությունների գծով անմիջական պատասխանատու պաշտոնյան է ԱՄՆ պետքարտուղարությունում:






Facebook
Tweet This
Email This Post
