Հայաստան կայցելի Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 14, 2010 19:32

Մայիսի 17-18-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում Չեխիայի վարչապետը կմասնակցի Հայ-չեխական բիզնես ֆորումին, հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերը կայցելի Ծիծեռանակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։
Ի գիտություն լրագրողների

Դիտվել է 1645 անգամ:
Print Friendly

Leave a Reply