Իրականացվել է 150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք…
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 14, 2010 19:06
Մայիսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58,932,047 ԱՄՆ դոլար` 387.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 51,000,866 ԱՄՆ դոլար` 389.44 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 389.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,425,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 387.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 12.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 22 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն






Facebook
Tweet This
Email This Post
