Էլմար Մամեդյարով. «Մենք պատրաստ ենք մշակելու այդ փաստաթղթի հիման վրա խաղաղության համընդգրկուն պայմանագիր »

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2010 15:08

«Ես բացասական եմ գնահատում հայերի դիրքորոշումը: Բանն այն է, որ նրանք ձգձգում են բանակցային գործընթացը». այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նախարարը նշել է, որ երեք համանախագահ-երկրները փաստաթուղթ են պատրաստել և արդեն առաջարկել այն կողմերին:

«Վերջին 2 տարիների ընթացքում շատ խորը և լայն բանակցություններ են ընթանում: Ամեն ամիս համանախագահներն այցելում են տարածաշրջան, նախագահները հանդիպել են 9 անգամ: Այս փաստաթուղթը երկնքից չի ընկել: Սկզբունքային առումով Ադրբեջանն ընդունում է տվյալ փաստաթուղթը: Մենք պատրաստ ենք մշակելու այդ փաստաթղթի հիման վրա խաղաղության համընդգրկուն պայմանագիր: Սակայն, մինչ օրս Հայաստանը կոնկրետ պատասխան չի տվել: Ցավոք, դրա պատճառով աշխատանքը ձգձգվում է: Իսկ սա շատ բացասական երևույթ է»:

Մամեդյարովը նշել է, որ ինքը կհանդիպի համանախագահների հետ հունիսի 5-ին՝ Եվրոպայի Վենետիկյան հանձնաժողովի խորհդի 60-ամյակին նվիրված նիստի շրջանակներում:

«Համանախագահները Բրյուսելում բանակցություններ են վարել Էդուարդ Նալբանդյանի հետ : Նրանք  կտեղեկացնեն ինձ Հայաստանի դիրքորոշման մասին»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Դիտվել է 1993 անգամ:
Print Friendly

Leave a Reply