Ամերիկայի Միացյալ Նահանգներն օգնում է փախստականների գյուղի միջնակարգ դպրոցին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2010 14:55

Ս/թ մայիսի 14-ին ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը, ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդասիրական օգնության գրասենյակի տնօրեն Ջերրի Օբերնդորֆերը, ՀՀ կառավարման մարմինների ներկայացուցիչները, միջազգային հասարակական կազմակերպությունները եւ այլ հյուրեր մասնակցեցին Արարատի մարզի Դարբնիկ գյուղի դպրոցում ջեռուցման համակարգի և սանհանգույցների կառուցման ծրագրի բացմանը՝ կազմակերպված «Միջազգային օգնություն և զարգացում» (IRD կամ Այարդի) կազմակերպության կողմից։ 1966թ. կառուցված այս դպրոցում չեն եղել ոչ ջուր, ոչ ջեռուցում և ոչ էլ սանհանգույցներ։

Ծրագիրն իրականացվել է IRD-ի կողմից՝ մարդասիրական աջակցության շրջանակներում ԱՄՆ պետդեպարտամենտի տրամադրած 19 հազար դոլար ֆինանսավորման շնորհիվ։ Իրենց աջակցությունն են բերել Վերջին օրերի սրբերի բարեգործություններ կազմակերպությունը ($4000) և Քերոլայն ու Ջորջ Նաջարյանները ԱՄՆ-ից ($4000)։ Գյուղապետարանի ներդրումը կազմել է 1 միլիոն դրամ։

Այժմ դպրոցի 154 սաներն ու 27 հոգուց բաղկացած անձնակազմը ունեն բարելավված ջերմային և հիգիենիկ պայմաններ և դպրոցում սովորելը դարձել է ապահով և հարմարավետ՝ նպաստելով աշակերտների առողջությանը, հաճախելիությանն ու առաջադիմությանը։

Մայիսի 14-ը նշանակալի օր դարձավ թե դպրոցի և թե ողջ գյուղի համար, քանի որ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդասիրական աջակցության ծրագրեր իրականացնող բոլոր կազմակերպությունները՝ Հելլենիքեյր, Քաունթերփարթ, Վիշնևսկայա-Ռաստրապովիչ հիմնադրամ, Ամքոր, իրենց մասնակցությունը բերեցին այս միջոցառմանը։ Մասնավորպես, Ալավերդուց իր սարքավորումներով և դեղորայքով ժամանած Հելլենիքեյր կազմակերպության շարժական բժշկական խմբի մասնագետները ողջ օրվա ընթացում բուժական-ախտորոշիչ ծառայություններ իրականացրեցին դպրոցի սաների և անձնակազմի համար, Քաունթերփարթ կազմակերպությունը տրամադրել էր կահույք, Ամքորը՝ դպրոցական և հիգիենիկ հավաքածուներ, ՎՌ-հիմնադրամը՝ դպրոցական պայուսակներ, IRD-ն՝ հագուստ։

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply