Հայաստանի թենիսիստները կորցրին հույսը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | May 14, 2010 13:55
Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Աթենքում անցկացվող թենիսի Դևիսի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան 3-րդ խմբի մրցաշարում: Մեր երկրի ներկայացուցիչները 0:3 հաշվով զիջեցին Մոլդովայի ընտրանուն: Աշոտ Գևորգյանը պարտվեց Ռոման Բորվանովին 0:2 (2:6, 2:6) հաշվով, իսկ Խաչատուր Խաչատրյանն անօգնական էր Ռադու Ալբոտի հետ խաղում` 0:2 (0:6, 0:6): Զուգախաղերում Գևորգյանն ու Խաչատրյանը զիջեցին Բորվանով-Ալբոտ զույգին`0:2 (3:6, 1:6): Այս անհաջողությունից հետո Հայաստանի ներկայացուցիչները կորցրին հույսը 2-րդ խումբ դուրս գալու և ուղեգիր նվաճելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
