Վախթանգ Դարչինյանը վստահ է իր ուժերին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | May 14, 2010 13:52
Թեթևագույն քաշային կարգի WBC և WBA վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ինքնավստահ է մայիսի 20-ին Ավստրալիայում կայանալիք Էրիկ Բարսելոնայի հետ մրցամարտից առաջ: «Չեմ տեսել, թե նա ինչպես է մրցում, սակայն լսել եմ, որ անցկացրած 70 հանդիպումներից ոչ մեկում չի պարտվել ժամկետից շուտ: Մեր հանդիպումը ռինգում գրավիչ կլինի: Իմ պարապմունքները լավ են անցել, ես գերազանց մարզավիճակում եմ և վստահ, որ կհաղթեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Դարչինյանը: Հիշեցնենք, որ բռնցքամարտիկները վիճարկելու են IBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնի թափուր մնացած տիտղոսը:






Facebook
Tweet This
Email This Post
