Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կհանդիպի հունիսի 5-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 14, 2010 13:43

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը դրական պատասխան է տվել հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ինքը կհանդիպի համանախագահների հետ հունիսի 5-ին:

Ըստ նախարարի, հանդիպումը կկայանա Եվրոպայի Վենետիկյան հանձնաժողովի խորհդի 60-ամյակին նվիրված նիստի շրջանակներում:

Համանախագահները մայիսի 12-ին Բրյուսելում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումից հետո միջնորդները հայտարարել էին, որ հանդիպելու են նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

Դիտվել է 2070 անգամ:
Print Friendly

Leave a Reply