Բողոքավոր ծնողներն ու ուսուցիչները հանդիպել են ԿԳ նախարարին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2010 12:44

Գյումրիի թիվ 23 դպրոցի մի խումբ ծնողներ և ուսուցիչներ, ովքեր Երևան էին ժամանել իրենց բողոքը ներկայացնելու ՀՀ կառավարությանը` ««Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 1151-Ն որոշման վերաբերյալ, հանդիպեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Ներկայացնելով դեռևս 1994 թվականից սկիզբ առած այս խնդիրը` մանկավարժները նշեցին, որ ծանր կացության մեջ է հայտնվել 77 մանկավարժից և 428 աշակերտից կազմված կոլեկտիվը: Զրկվելով շենքային պայմաններից` աշակերտները և մանկավարժները ստիպված են  լինելու հաճախել իրենց բնակավայրերից հեռու դպրոց, որն էլ առաջացնելու է հավելյալ ֆինանսական խնդիրներ:  Նրանք առաջարկեցին էին նախարարին` միջնորդել ՀՀ կառավարությանը, որպեսզի  դպրոցը չլուծարվի մինչև նորակառույց «Մուշ» թաղամասում  ավարտվի նոր դպրոցի շինարարությունը` նշելով, որ Շիրակի մարզպետը դեմ չէ այդ առաջարկին: Նախարարը պատրաստակամություն հայտնեց մանկավարժների և ծնողների առաջարկը քննարկել Շիրակի մարզպետի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի հետ և արդյունքների մասին տեղեկացնել:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply