Հայաստանում կնշվի Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 14, 2010 11:55

2011 թվականի հոկտեմբերի 10-ին լրանում է 20-րդ դարի մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Հայ դատի պաշտպան Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը, եւ մեր հանրապետությունում լայնորեն պետք է նշվի հոբելյանը: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, կատարվում են նախապատրաստական աշխատանքները, որոնք թե’ Հայաստանում եւ թե’ սփյուռքում կունենան իրենց աձագանքները: «Հոբելյանական տարվա շրջանակներում կանցկացվեն 3 միջազգային ֆորումներ: Առաջինը կկրի «Նանսենը եւ Հայաստանը», երկրորդը` «Նանսենը եւ ռազմագերիները» խորագիրը, որը կանցկացվի Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ միասին եւ երրորդը Հայաստանում կլինի աշխարհի բոլոր նանսենագետների հավաք»,- ասաց Ֆելիքս Բախչինյանը:

Նրա խոսքով` նախատեսվում է, որ պետք տեղադրվի նաեւ Նանսենի արձանը, սակայն արձանի տեղը դեռ ստույգ որոշված չէ: «Երեւանում կհիմնվի նաեւ Նանսենի անունը կրող թանգարան»,- նշեց Ֆելիքս Բախչինյանը:

Սպիտակ քաղաքում կա Ֆրիտյոֆ Նանսենի անունը կրող հիվանդանոց, որը կառուցել են նորվեգացիները: Նանսենի փողոցներ կան Երեւանում, Սպիտակում եւ Ստեփանավանում: Նանսենի անվան դպրոցներ կան Երեւանում եւ Արմավիրում, մանկատուն կա Գյումրիում, զբոսայգի կա Երեւանի Նոր Նորք թաղամասում:

Դիտվել է 1634 անգամ:
Print Friendly

Leave a Reply