Վաղը Հայաստանում թանգարանային գիշեր է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 14, 2010 11:22

Մայիսի 15-ին ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, Ազգային պատկերասրահում կկայանա Թանգարանային գիշեր ակցիան։ Ակցիայի նպատակն է հանրությանը թանգարանային ցուցանմուշներին և արժեքներին հաղորդակից դարձնելն է անվճար հիմունքներով։

Ազգային պատկերասրահի այցելուները վաղը ժամը 18։00-ից մինչ կեսգիշեր անվճար կկարողանան մուտք գործել թանգարան։

Մշտական ցուցադրությունից բացի այդ օրը գործելու է ևս 4 ցուցահանդես։ Այդ թվում ներկայացվելու են Գայանե Խաչատրյանի աշխատանքները, ցուցահանդես` նվիրված հաղթանակի 65-ամյա հոբելյանին և այլն։ Միաժամանակ թանգարանի 9-րդ հարկում կատարվելու են Բախի ստեղծագործությունները։

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply