«Միտք» վերլուծական կենտրոն. «Վրաստանը Հայասատանին բարեկա՞մ է, թե՞ թշնամի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2009 17:51

Վահե Սարգսյան_Հրանտ Մելիք-ՇահնազարյանըՔայլերը, որ Վրաստանն է ձեռնարկում Հայաստանի նկատմամբ, միջազգային իրավունքի տեսակետից կարելի է պատերազմական համարել (բեռնափոխադրումների արգելք, սահմանն անցնելու հետ կապված արհեստական խոչընդոտներ). այս մասին այսօր ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քանի դեռ հայկական կողմն անտեսում է վրացական կողմի հակահայկական քայլերը, ըստ Մելիք-Շահնազարյանի, պատերազմի չի լինի: Սակայն պատերազմից խուսափելու ավելի նախընտրելի միջոց է բանակցելը:

Մելիք-Շահնազարյանն ասում է, որ 1 ամիս առաջ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին Բաքվում հայտարարել է, թե չկա որևէ հարց, որի շուրջ համակարծիք չլինեն երկու երկրները: Վրաստանը ստորագրել է նաև միջազգային ասպարեզում ադրբեջանական կողմի առաջ քաշած բոլոր հակահայկական փաստաթղթերի ներքո:

«Մենք պետք է իմանանք` հյուսիսում ունենք թշնամի՞, բարեկա՞մ, թե՞ չեզոք մի զանգված»,- ասում է Մելիք-Շահնազարյանը:

Վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն էլ նշում է, որ Ջավախքի հարցն անտեսելով` հայ-վրացական հարաբերությունները չեն լավանա: Փորձագետն ընդգծում է, որ Երևանում երկու երկրների նախագահների հանդիպմանն այս անգամ էլ ջավախքահայության խնդիրներն անտեսվեցին` տուրք տալով տնտեսական և ճանապարհատրանսպորտային խնդիրների լուծմանը, ինչի դեմ փորձեցին բողոքել մի խումբ երիտասարդներ:

Սարգսյանի համոզմամբ` երեկ կազմակերպված ցույցին հանրությունն էր արտահայտում պահանջները, ինչը պետությունն էր պարտավոր անել, «մինչդեռ ցուցարարներին ցրեցին բռնի ուժով, իսկ դա օրենքի կոպիտ խախտում էր»:

Դիտվել է 1930 անգամ:
Print Friendly

Leave a Reply