13 օրում գողացել են 4 ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2010 10:45

Մայիսի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ավազակային հարձակման 5 դեպք, բացահայտվել է 3-ը։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 5 դեպք, բացահայտվել է 1-ը, բացահայտվել է նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք։
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 5 դեպք, բացահայտվել է 2-ը: Կողոպուտի 6 դեպքից բացահայտվել է 3-ը։

Անցած 13 օրերին  արձանագրվել է խարդախության 44 դեպք, բացահայտվել է 43-ը։ Արձանագրվել է շորթման 1 դեպք, որը բացահայտվել է: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է յուրացման կամ վատնման 8 դեպք, որոնք բացահայտվել են:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 36 դեպք, բացահայտվել է 35-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք: Արձանագրվել է շորթման 1 դեպք, որը բացահայտվել է: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է յուրացման կամ վատնման 10 դեպք, որոնք նույնպես բացահայտվել են:

Մայիսի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է  նաև ավտոմեքենա փախցնելու 4 դեպք, բացահայտվել է 2-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրվել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 5 դեպք, բացահայտվել է 2-ը։
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավտոմեքենա փախցնելու 4 դեպք, բացահայտվել է 3-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրվել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 2 դեպք, որոնք բացահայտվել են: Այս մասին հաղորդում է ոստիանության լրատվական ծառայությունը:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply