13 օրում սպանվել է 1 մարդ, հանցագործը դեռևս բացահայտված չէ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 14, 2010 10:39
Մայիսի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը դեռևս չի բացահայտվել: Արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 103 դեպք, բացահայտվել է 90-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 11 դեպք։
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը չի բացահայտվել, արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 106 դեպքից բացահայտվել է 89-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 8 դեպք։
Անցած 13 օրերին, ըստ ոստիկանության լրատվական ծառայության, չեն արձանագրվել սպանության փորձի, հափշտակության, ահաբեկչության կամ բանդիտիզմի, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և այլ դեպքեր:






Facebook
Tweet This
Email This Post
