Թե ինչ շահեց Երևանը Սահակաշվիլիի այցից, քաղաքագետներն ասում են`ցույց կտա ապագան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2009 17:42

Stepan Grigoryan - Yervand BozoyanՔաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքերով` դեռ դժվար է ասել, թե Սահակաշվիլիի այցն ինչ արդյունք կտա: «Մի բան վստահ կարող եմ ասել. պետությունների կամ հասարակությունների միջև, երբ ծագում են խնդիրներ, անհարժեշտ է բանակցել, որ հակասությունները չվերածեն հակամարտությունների»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 24-25-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` տիկնոջ` Սանդրա Ռուլովսի հետ:

ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդեց նախագահներ Սերժ Սարգսյանի և Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը: Այնուհետև կայացավ պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի և Վրաստանի ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Վրաստանի նախագահը այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ պետք է նախևառաջ գտնել եղբայրական հարաբերություններ հաստատելու բանաձևը, ինչը կարող է լինել Վրաստան պետության հետ ինտեգրացիայի ուղին բռնելը: «Ես կարծում եմ, որ հայ-վրացական ամենաեղբայրական հարաբերությունների ամրապնդման ամենակարճ ճանապարհը բոլոր բնագավառներում մարդու իրավունքները հարգելն է»,-շարունակում է Բոզոյանը:

«Իսկ օգոստոսյան դեպքերի ժամանակ Հայաստանի չեզոք դիրքորոշումը նպաստեց, որ պատերազմը չբռնկվի Վրաստանի այլ վայրերում նույնպես»,-հավելում է նա:

Գրիգորյանի կանխատեսմամբ` անկախ Սահակաշվիլիի այցից, Վերին Լարսի մաքսային անցակետը չի բացվի, իսկ «Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում միջնորդի դեր կարող է ստանձնել Հայաստանը»:

Նա կարծում է, որ Վրաստանի հետ հարաբերություններում մեր շահերից չի բխում Ջավախքի խնդրի սրացումը: «Պետք է համագործակցել և քննարկել ցանկացած հարց»,-պնդում է Գրիգորյանը:

Դիտվել է 1804 անգամ:
Print Friendly

Leave a Reply