Ատլանտյան օվկիանոսում գտնվել են կործանված A330-200 օդանավի անձնակազմի անդամների մարմինները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 26, 2009 17:36
«Էյր Ֆրանս» ավիաընկերության ներկայացուցիչները հունիսի 25-ին հայտնել են, որ որոնողական աշխատանքների արդյունքում Ատլանտյան օվկիանոսում գտնվել են կործանված A330-200 օդանավի ավագ օդաչուի և բորտուղեկցողի դիակները:
Հունիսի 1-ին Բրազիլիայի ափերից ոչ հեռու անհայտացած օդանավի կործանման պատճառները դեռևս պարզ չեն. օդանավը շահագործող ավիաընկերության հետաքննության առաջին հաշվետվությունը սպասվում է մինչև հունիսի վերջը:
AFP գործակալություն
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
