Բուլղարիայում առգրավվել է 400 հազար կեղծ եվրո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 26, 2009 17:34

evroԲուլղարական Պլովդիվ քաղաքում 17 մարդ է ձերբակալվել 400 հազար կեղծ եվրո պատրաստելու կակածանքով:

Ոստիկանության կողմից առգրավված 100, 200 և 500 եվրո արժողությամբ թղթադրամերը պատրաստված են եղել բարձ որակով և ունեցել են սերիական տարբեր համարներ:

Բուլղարիայի ներքին գործերի նախարար Միխայիլ Միկովի խոսքերով, հաջողությամբ ավարտված գործողության շնորհիվ հնարավոր է եղել կանխել կեղծ թղթադրամերի տարածումը Բուլղարիայի սահմաններից դուրս:

AFP գործակալություն

Լուսանկարը` AFP

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply