Սեմինարը կվարի չեխ մասնագետը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | May 13, 2010 15:28
Մայիսի 14-16-ին Երևանում կանցկացվի հանդբոլի մարզիչների սեմինար, որը կվարի չեխ մասնագետ Մարտին Տուման: Ինչպես հայտնի է, Հայաստանում իրականացվում է հանդբոլի զարգացման «Սմարթ» ծրագիրը, և վեց մարզիչներ այդ մարզաձևի գաղտնիքներում հմտացնում են պատանիների և աղջիկների դպրոցական երկուական խմբերի: Ընդհանուր հաշվով պարապում է 12 խումբ: Եվ ահա, այդ ծրագրի շրջանակում Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան Հայաստան է գործուղել Տումային, ով տեսական և գործնական պարապմունքներ կանցկացնի հանդբոլի երիտասարդ մարզիչների հետ: Մայիսի 14-ին ժամը 11-ին մայրաքաղաքի Հյուսիսային համալսարանի դահլիճում կկազմակերպվի տեսական պարապմունք: Ապա մասնակիցները Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մարզասրահում տեսական գործնական պարապմունքներ կանցկացնեն: Եվ այդպես կշարունակվի ևս երկու օր: Հրավիրվել են Հայաստանի բոլոր մարզերից: Նախատեսվում է, որ սեմինարին կմասնակցեն երեք տասնյակից ավելի մարզիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
