Հայաստանի թենիսիստների առաջին հաղթանակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | May 13, 2010 15:23
Հունաստանում անցկացվող թենիսի Դևիսի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան գոտու երրրորդ խմբի մրցաշարում հանդես եկող Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին հաղթանակը տարավ: Մեր երկրի ընտրանին երկրորդ տուրում առավելության հասավ Սան Մարինոյի ներկայացուցիչների նկատմամբ: Հայստանի թենիսիստները վստահորեն հաղթեցին 3:0 հաշվով: Հարություն Սոֆյանը պարտության մատնեց Ալբերտո Բրիջիին` 6:4, 6:2, Աշոտ Գևորգյանը` Դիեգո Զոնզինիին` 6:2, 5:7, 6:2: Զուգախաղերում Սոֆյանն ու Խաչատուր Խաչատրյանը 7:5, 7:6 հաշվով հաղթեցին Բրիջի- Զոնզինի երկյակին:






Facebook
Tweet This
Email This Post
