Մադրիդի «Ատլետիկոն»` Եվրալիգայի հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 13, 2010 15:15

Գերմանիայի Համբուրգ քաղաքի մարզադաշտում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում Մադրիդի «Ատլետիկոն» 2:1 հաշվով առավելության հասավ  Լոնդոնի «Ֆուլհեմի» նկատմամբ: Այսպիսով, իսպանական ակումբը դարձավ  առաջին անգամ անցկացված Եվրալիգայի մրցաշարի հաղթող: Այն փոխարինել է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը:  Հանդիպման 32-րդ րոպեին հաշիվը բացեց «Ատլետիկոյի» խաղացող Դիեգո Ֆորլանը : Հինգ րոպե անց անգլիացիներից Սայմոն Դևիսը վերականգնեց հավասարակշռությունը` 1:1: Վճռական գնդակը անգլիացիների դարպասն ավելացված խաղաժամանակի 116-րդ րոպեին խփեց Ուրուգվայի հավաքականի հարձակվողՖորլանը: Այսպիսով գործը 11 մետրանոցների հարվածաշարի չհասավ:

Դիտվել է 1493 անգամ:
Print Friendly

Leave a Reply