Տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված արևմտահայերենի խնդիրներին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 13, 2010 15:08

Սփյուռքի նախարարությունը հուլիսի 3-5 Ծաղկաձորում անցկացնելու է «Արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը սփյուռքում» գիտաժողովը, որի նպատակն է բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները, կառուցողական քննարկումների եւ վերլուծությունների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հնարավորությունները:

Գիտաժողովում քննարկվելու մի շարք հարցեր, ինչպես  արևմտահայերենի ուսուցման արդի վիճակը Սփյուռքում (ըստ տարածաշրջանների եւ հաստատությունների), արևմտահայերենի ուղղագրության ուսուցման հետ կապված բարդությունները, բազմաձևությունը և դրանց կանոնակարգման խնդիրը արևմտահայերենի ուսուցման ծրագրերը, դրանց վերանայման անհրաժեշտությունը,

արևմտահայերենի դասագրքերի, միասնական ուսումնական ձեռնարկի ստեղծման խնդիրը:

Դիտվել է 1842 անգամ:
Print Friendly

Leave a Reply