Մադրիդի արվարձանում բախվել են երկու էլեկտրաքարշ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 26, 2009 17:32
Առավոտյան պիկ ժամի Մադրիդի արվարձաններից մեկում բախվել են երկու էլեկտրաքարշ, ինչի արդյունքում մոտ 50 հոգի ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժածներից մի քանի հոգի տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց առողջական վիճակը բավարար է:
Բախումը տեղի է ունեցել այն պատճառով, որ առջևից ընթացող մեկ այլ գնացքի ուղևորներից մեկը քաշել է արգելալծակը:
AP գործակալություն
Լուսանկարը` Clara.net






Facebook
Tweet This
Email This Post
