Ռուսաստանը և Թուրքիան ծրագրում են ներգրավել 25 մլրդ դոլարի ներդրումներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 13, 2010 12:32

Ռուսաստանը և Թուրքիան ծրագրում են ներգրավել 25 մլրդ դոլարի ներդրումներ
Չորեքշաբթի Անկարայում ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրերի իրացման շրջանակներում ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 25 մլրդ դոլարը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Ներդրումների ընդհանուր ծավալը, որը մենք ակնկալում ենք ունենալ ստորագրված փաստաթղթեի արդյունքում ավելի քան 25 մլրդ դոլար է»,- ասել է Մեդվեդևը: Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ թիվը «շատ ու շատ տպավորիչ է»: «Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա` նշելով, որ Ռուսաստանը և Թուրքիան «ոչ թե խոսքով, այլ գործով են ռազմավարական գործընկերներ»:
Չորեքշաբթի Մեդվեդևի Անկարա այցի ընթացքում ստորագրվել է տարբեր բնագավառներում ռուս-թուրքական համագործակցությանը վերաբերող 17 փաստաթուղթ: Բացի այդ, Մեդվեդևը հայտնել է, որ ներկայում կուտակված ներդրումների ընդհանուր ծավալը գերազնացում է 10 մլրդ դոլարը: Իր հերթին Էրդողանը հայտնել է, որ կողմերը ծրագրում են առաջիկա հինգ տարվա ընթացքում հասնել 100 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության:
«Մենք հավաստեցինք, որ հինգ տարվա ընթացքում կհասնենք 100 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության և ոչ մի խոչընդոտ չենք տեսնում այդ ճանապարհին»,- ասել է նա: Մասնավորապես, դրան կհաջողվի հասնել չորեքշաբթի ստեղծված Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության խորհրդի գործունեության շնորհիվ, հավելել է Թուրքիայի վարչապետը:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply