7 օրում 34 գողություն է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 13, 2010 12:16

Մայիսի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:

Նույն ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի 3 դեպքից բացահայտվել է 1-ը, ավազակային հարձակման 3 դեպքից` 2-ը, մարմնական վնասվածք հասցնելու 62 դեպքից` 51-ը:

Արձանագրված շորթման 1, խարդախության 22, խուլիգանության 4, թմրանյութի հայտնաբերման 9, յուրացման կամ վատնման 6 և կաշառակերության 4 դեպքերն էլ բացահայտվել են:

Բացահայտվել է նաև գողության 34 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 10 և գողության 5 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 36-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply