ՌԴ-ի տրամադրած վարկից 90 միլիարդը կծախսվի այս տարի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2009 17:23

Տիգրան ՍարգսյանըԱյսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը հաստատել է ՌԴ կողմից Հայաստանին տրամադրած վարկից տնտեսության կայունացման վարկավորման 90 մլրդ դրամի ծրագիրը: Կառավարության տեղեկացմամբ` ծրագրի նպատակն է խթանել համախառն ներքին արդյունքի աճը` տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով։

Ֆինանսաբանկային համակարգին կտրամադրվի 60,5 մլրդ դրամի, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը` 6,4 մլրդ դրամի, խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարող սուբյեկտներին` 23,1 մլրդ դրամի վարկ։

«Հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում ՌԴ վարկի օգտագործմանը, եւ այժմ մենք կարող ենք տեղեկացնել, որ ևս 24 մլրդ դրամ տրամադրվելու է աղետի գոտուն, նույնքան էլ եկող տարի։ Մնացած գումարը մնալու է կայունացման ֆոնդում»,-ասել է Տիգրան Սարգսյանը։

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply