4-ամսյա ընդմիջումից հետո Իսրայելը կրկին ռմբակոծել է Գազան. կան 4 վիրավորներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2009 16:06

rmbakocum-1Իսրայելական օդուժը ռմբակոծել է պաղեստինյան Գազայի հատվածը` ընդառաջելով Անվտանգության ծառայության պետի հայտարարությանը` տապալել Գազայում Համաս խմբավորման իշխանությունը: Ռմբակոծումն ամենամեծածավալն է եղել ընթացիկ տարվա հունվարի 17-ին խմբավորման ու Իսրայելի միջև պատերազմի ավարտից հետո: Իսրայելցիները F-15 մակնիշի 4 կործանիչներով և Ապաչի ուղղաթիռներով ավելի քան չորս տոննա կշռող հրթիռներ են արձակել դեպի պաղեստինյան տարածքները` ի պատասխան հրեաներով վերաբնակեցված Սդերոթ շրջանի վրա Համասի զինյալների` նախօրեին կատարած ռմբակոծմանը: Վիրավորվել են 4 պաղեստինցիներ, ավերվել է Գազայի կենտրոնական շուկան, ավելի քան երկու տասնյակ շենքեր:

Alsharq-Alawsat

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply