ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 12, 2010 20:49
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը ԵՄ կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսելու մանդատի հաստատման վերաբերյալ
Մենք ողջունում ենք Եվրամիության կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսելու մանդատի հաստատումը:
Դրանով ճանապարհ է բացվում Եվրամիության և Հայաստանի միջև նոր որակական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկխոսություններ անցկացնելու համար:
Բրյուսելի և Երևանի միջև շփումները առավել կակտիվանան և ավելի ինտենսիվ բանակցություններ կունենանք Եվրամիության ղեկավարության հետ:
Սա նաև լավ լուր է Հայաստանի Հանրապետության Նախագահի Բրյուսել այցելությանն ընդառաջ, որը հնարավորություն կտա Եվրամիության ղեկավարությաան հետ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
