Կառավարության ծրագրով` Սյունիքի հանքարդյունաբերությանը հատկացվելու է 44 մլն դոլար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2009 17:18

aertyԱյսօր Կապանում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ժամանակ գործադիրը հաստատել է Սյունիքի մարզի 2010-2013թթ. սոցիալտնտեսական զարգացման ծրագիրը:

Հանքարդյունաբերությունը զարգացնելու նպատակով կառավարությունը որոշել է 44 մլն ԱՄՆ դոլար վարկ հատկացնել «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸին և «Արմենիա մոլիբդեն Փրոդաքշըն» ՍՊԸին` 5 տարի մարման ժամկետով, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸին` 4 տարի մարման ժամկետով: Որպես գրավ` ընդունվելու են ընկերությունների արտադրական համալիրները և վարկի հաշվին ձեռք բերվող սարքավորումները։ «Վարկերը հնարավորություն կտան այս ձեռնարկություններին թափով աշխատելու` հաղթահարելու համար համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացրած ժամանակավոր դժվարությունները»,- ասել է վարչապետը։

Գործադիրը նաև որոշել է «Տաթև» վանական համալիրը եւ հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Աղվանի եւ Բարձրավան համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` «Տաթև» ընդհանուր անվանմամբ: Հաստատվել են «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները եւ գերակա խնդիրները։

Կառավարությունն անդրադարձել է նաև մարզի «Զորաց քար» հուշարձանախմբին եւ որոշել ստեղծել «Զորաց քար» բնակատեղի» պետական պատմամշակութային արգելոց, որի տարածք է սահմանել հուշարձանախմբի եւ դրան հարակից բնական լանդշաֆտը։

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply