Կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության դեպքեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 12, 2010 17:22

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերիª 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կաշառակերության 40 դեպք, որոնք բացահայտվել են, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 50 դեպքից բացահայտվել է 47-ը, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 46 դեպքից` 43-ը:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրվել է կաշառակերության 22 դեպք, որոնք բացահայտվել են, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 45 դեպքից բացահայտվել է 39-ը, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 41 դեպքից` 36-ը:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply