Խարդախության և յուրացման կամ վատնման դեպքեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 12, 2010 16:14

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է խարդախության 465 դեպք, բացահայտվել է 452-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 9 դեպք:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է յուրացման կամ վատնման 106 դեպք, բացահայտվել է 100-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 473 դեպք, բացահայտվել է 455-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է յուրացման կամ վատնման 129 դեպք, բացահայտվել է 116-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply