Կկայանա ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 19-րդ նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 12, 2010 16:08

Ս.թ. մայիսի 14-ին կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական` 19-րդ նիստը: Կմասնակցեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, տեղական մարմինների ներկայացուցիչները, գործադիր վարչության աշխատակիցներ, բարերարներ, հրավիրյալներ գործընկեր կազմակերպություններից: Նիստը կնախագահի Հայաստանի Հանրապետության նախագահ, ի պաշտոնե ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Կներկայացվեն 2009թ.-ի գործունեությունն ամբողջացնող ծրագրային և ֆինանսական հաշվետվությունները, Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի ու միջազգային աուդիտորական ընկերության եզրակացությունները: Կցուցադրվի տարվա հաշվետու ֆիլմը:

Կհաստատվեն Հիմնադրամի ծրագրային ուղղություններն ու տարվա ռազմավարական ծրագիրը, որին էլ կնպատակաուղղվեն Հեռուստամարաթոն 2010-ի նվիրատվությունները:

Քննարկումների և առաջարկությունների հիման վրա կհստակեցվեն Հիմնադրամի գործունեության մի շարք ներկազմակերպական հարցեր:

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply