Անձնական ունեցվածքի և բնակարանային գողություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 12, 2010 15:13

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերիª 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 933 դեպք, բացահայտվել է 573-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 34 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 514 դեպք, բացահայտվել է 265-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 25 դեպք:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 1279 դեպք, բացահայտվել է 803-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 36 դեպք: Բնակարանային գողության 439 դեպքից բացահայտվել է 188-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 40 դեպք:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply