Արդյոք կկրկնվի պատմությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 12, 2010 15:11

Մայիսի 14-ին, ժամը 15-ին, Երևանի «Միկա» մարզադահլիճում կկայանա բասկետբոլի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց և տղամարդկանց առաջնությունների  բացման արարողությունը։Առաջնություններին կմասնակցեն 6-ական թիմեր, որոնք ուժերը կչափեն 2 շրջանով։ 1-4-րդ տեղերը գրաված թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում: Կանանց առաջնությանը կմասնակցեն` «Հատիս», «Գրանդ Քենդի», Գյումրիի մանկավարժական համալսարանի, «Գյումրի», «Արցախ», «Էրեբունի» թիմերը, տղամարդկանց առաջնությանը` «Հատիս», «Գյումրի», «Արցախ», «Պոլիտեխնիկ», «Մալաթիա», «Էջմիածին» թիմերը: Դժվար է ասել, թե այն ինչն ընթացք կունենա:  Նախորդ տարիների փորձը ցույց  է տվել, որ առաջնությունը սկսած ոչ բոլոր թիմերն են հետագայում շարունակում մրցելույթները: Այս հարցում հատկապես տխուր համբավ են ձեռք բերել  Արցախի ներկայացուցիչները: Հուսանք, որ այս անգամ տհաճ միջադեպեր չեն արձանագրվի:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply