Պարտություն մեկնարկում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | May 12, 2010 15:04
Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականն անհաջող սկսեց ելույթները Հունաստանում անցկացվող թենիսի Դևիսի գավաթի խաղարկությունում: Մերոնք ընդգրկված են եվրաաֆրիկյան գոտու 3-րդ խմբում: Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկային խաղում 0:3 հաշվով պարտվեց Չեռնոգորիայի թիմին: Մեր երկրի հավաքականի առաջին ռակետ Հարություն Սոֆյանը զիջեց Դանիել Դանլովիչին (1:6, 2:6), Խաչատուր Խաչատրյանը` Գորան Տոսիչին (2:6, 1:6): Զուգախաղերում Սոֆյանն ու Խաչատրյանը պարտվեցին Նեմանյա Կոնտիչ-Լյուբոմիր Ցելեբիչ զույգին` 1:6, 2:6:






Facebook
Tweet This
Email This Post
