Նալբանդյանն այդպես էլ կորտ դուրս չեկավ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 12, 2010 14:57

Մադրիդում մեկնարկած թենիսի «Մաստերս» մրցաշարի առաջին փուլում  Արգենտինայի ներկայացուցիչ Դավիթ Նալբանդյանի մրցակից չեխ Տոմաշ Բերդիխը վերջին պահին հրաժարվել էր կորտ դուրս գալ: Բանն այն է, որ նա պարապմունքի ժամանակ վնասել էր ոտքը: 28-ամյա Նալբանդյանը 2007-ին հաղթել էր այս մրցաշարում: Թվում էր, թե նրա համար նոր հնարավորություններ են ստեղծվում հաջողության հասնելու համար: Բերդիխի փոխարեն Նալբանդյանը հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է պայքարեր ամերիկացի Մայքլ Ռասելի հետ: Սակայն պարզվել է, որ վնասվածքի պատճառով հայ թենիսիստը ևս չի կարող խաղալ: Նալբանդյանը ներկայումս թենիսի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 149-րդ հորիզոնականը:

Դիտվել է 1415 անգամ:
Print Friendly

Leave a Reply