Մահվան ելքով մարմնական վնասվածք և մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 12, 2010 14:13

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, բացահայտվել է 4-ը:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 924 դեպք, բացահայտվել է 836-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, բացահայտվել է 5-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 1097 դեպքից բացահայտվել է 976-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 19 դեպք:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply