Նոր բանկոմատը փողը տալիս Է մատնադրոշմներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 12, 2010 13:56

Բանկոմատների սպասարկյալների նույնականացման անսովոր համակարգ են մշակել Լեհաստանի “Pekao BP” բանկի մասնագետները: Նոր տեխնոլոգիայով փող ստանալու համար սպասարկյալը բնավ պարտադիր չպետք Է հավաքի իր փին-կոդի թվերը: Բավական Է ափը դնել հատուկ թիթեղի վրա, եւ բանկոմատը «կհամեմատի» մատնադրոշմները, կկատարի նույնականացում եւ այն դեպքում, եթե դրանք համընկնում են տվյալների հատուկ զետեղարանում պահվող նմուշի հետ, անհապաղ կտա պահանջված գումարը: Այդպիսի մի նորույթ արդեն տեղադրված Է Վարշավայում: Մինչեւ այս տարվա վերջը Լեհաստանում արդեն կտեղադրվեն սպասարկյալների «կենսանույնականացում» կատարող 200 բանկոմատներ:

Մասնագետները կարծում են, որ «կենսանույնականացումը» կօգնի ոչ միայն այն ավանդատուներին, ովքեր մշտապես մոռանում են իրենց փին-կոդը: Նոր համակարգը գործնականում անհնարին կդարձնի զանազան խարդախների կողմից ուրիշի հաշվից փող ստանալը, որոնց խաբեությամբ հաջողվում Էր իմանալ բանկային սպասարկյալների փին-կոդերը: Ինչպես հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, “Pekao BP” բանկն առայժմ աշխարհում միակ բանկն Է, որն օգտագործում Է «կենսանույնականացման» տեխնոլոգիան:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply