Թեհրանում անցկացվում է գրքի միջազգային ցուցահանդես

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 12, 2010 13:25

Ս .թ. մայիսի 5-15-ը Թեհրանում անցկացվում է գրքի միջազգային ցուցահանդես, որին մասնակցում են ավելի քան 2000 իրանցի և շուրջ 1700 արտասահմանյան հրատարակիչներ: Այցելուների թիվն այս տարի գերազանցել է 4 միլիոնը:

Մայիսի 5-ին տեղի ունեցած Թեհրանի 23-րդ գրքի միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցեց ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված հայկական տաղավար այցելողների թիվը և ցուցաբերվող հետաքրքրությունն աննախադեպ մեծ է:

Մեծ է հետաքրքրությունը հատկապես Հայաստանի զբոսաշրջության և Բարձրագույն կրթության ոլորտների նկատմամբ: Բացի այդ այս տարի օտարազգի այցելուները հետաքրքրվում են հատկապես Հայոց Ցեղասպանության թեմայով:

Ցուցահանդեսն իր աշխատանքը կշարունակի մինչև մայիսի 15-ը:

Դիտվել է 1576 անգամ:
Print Friendly

Leave a Reply