Դեյվիդ Կամերոնը դարձավ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 12, 2010 4:45

Բրիտանական պահպանողական կուսակցության ղեկավար Դեյվիդ Կամերոնը երեքշաբթի երեկոյան այցելեց Բուքինգեմյան պալատ, որտեղ ստացավ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թույլտվությունը երկրի նոր կառավարությունը ձևավորելու համար. այս մասին հաղորդում է Sky News-ը:

«Կամերոնը պալատ է ժամանել արծաթագույն «յագուարով» մարդկանց ողջույնի բացականչությունների ներքո». նշում է հեռուստատեսությունը:

Թագուհու հետ հանդիպումը տևել է մոտ 25 րոպե:

Ավանդույթի համաձայն, Եղիսաբեթ Երկրորդը «թորիների» ղեկավարին հարց  տվեց. «Դուք կձևավորե՞ք նոր ադմինիստրացիա», և այն պահին, երբ նա պատասխանեց «այո», նա պաշտոնապես դարձավ նոր վարչապետ:

Դրանից հետո, սովորաբար, սրահ են հրավիրում նոր վարչապետի կնոջը, և երեքով ջերմ զրույց ունենում,-նշում է Sky News-ի լրագրողը:

Ավելի վաղ, թագուհին ընդունել էր Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Գորդոն Բրաունի հրաժարականը:

Վերջինս իր կնոջ` Սառայի, ու երկու որդիների հետ արդեն լքել է Լոնդոնում «Դաունինգ-սթրիթ 10» հասցեում գտնվող վարչապետի նստավայրը: Հեռանալուց, Բրաունը հայտարարել է, որ ինքը սիրել է աշխատանքը և շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին:

Հիմա պահպանողականները բանակցություններ են վարում լիբերալ-դեմոկրատների հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու նպատակով:

Դիտվել է 1819 անգամ:
Print Friendly

Leave a Reply