Մայիսի 11-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 11, 2010 21:58

Մայիսի 11-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա “Հարավային Կովկասում տրանսպորտային հեռանկարներ”-ի վերաբերյալ դոնորների համակարգման ժողով, որին կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորությամբ:

Ժողովին կմասնակցեն տրանսպորտային ոլորտում ներգրավված դոնոր կազմակերպությունները, այդ թվում Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Զարգացման ասիական բանկը, Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան, Եվրամիությունը եւ այլն:

Ժողովի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի ներկայացնելու իրենց ազգային ծրագրերը, հիմնավորելու ներդրումային կարիքները եւ դոնորների աջակցությունը ստանալու նպատակով` առաջարկելու նոր նախագծերի գաղափարներ:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply