Ադրբեջանի պաշտպանության նախարարի թուրք խորհրդականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2010 20:53

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի խորհրդական է նշանակվել Թուրքիայի ժանդարմական զորքերի գնդապետ Յունալ Օդեմիշը: Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը, նշանակումը կատարվել է զինծառայողների ուսուցման  և  պատրաստման բնագավառում համագործակցության մասին երկու երկրների միջև ստորագրված պայմանագրի շրջանակում:

Թուրք խորհրդականի պատասխանատվության ոլորտը Ադրբեջանում ժանդարմական զորամասերի ձևավորումն ու ուսուցումն է (Թուրքիայում այդ զորքերը գյուղական վայրերում ոստիկանական գործառույթներ են կատարում, ինչպես նաև հակազդում են քուրդ անջատվողականների հարձակումներին): Թերթը հայտնել է, որ թուրք գնդապետը պետք է Ադրբեջանի ՊՆ ղեկավարին խորհուրդ տա 6 ամիսների ընթացքում: «Արդեն 14 տարի է` թուրք զինվորական խորհրդականներն աշխատում են Ադրբեջանում, բայց այդքան բարձր աստիճանի խորհրդական դառնալ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել»,- նշել է թերթը:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առայժմ չի հաստատել թուրքական թերթի հրապարակումը:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply