ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կբոյկոտի ԵԽԽՎ-ի նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2010 20:39

Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը նպատակահարմար չի համարում հանդիպել մայիսի 12-ին աշխատանքային այցով Երեւան ժամանող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված խմբակցության նամակում, մասնավորապես, ասված է. ՙՄեր խմբակցությունը տեղեկացված է այն մասին, որ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն ցանկություն է հայտնել հանդիպել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ: Սակայն տեղեկացանք նաև, որ պրն Չավուշօղլուն հրաժարվել է 1915 թ. Հայոց ցեղասպանության հուշարձան արարողակարգային այցելությունից, ինչը, մեր կարծիքով, հարիր չէ հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավարին: Նախկինում ԵԽԽՎ ղեկավարության ներկայացուցիչները երբեք իրենց թույլ չեն տվել նման անհարգալից վերաբերմունք` անկախ այն բանից, թե նրանց երկրները ճանաչե՞լ են, թե՞ չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Փաստորեն, տվյալ դեպքում պրն Չավուշօղլուն չի թաքցնում, որ Հայաստան է այցելում ոչ այնքան որպես ԵԽԽՎ ղեկավար, որքան թուրք քաղաքական գործիչ: Այս պայմաններում մեր խմբակցությունը նպատակահարմար չի գտնում հանդիպել նրա հետ՚:

Մ.Չավուշօղլուի հետ ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության հանդիպմանը չի մասնակցի դաշնակցական, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply