Պետական բարձրաստիճան այրերը եղել են Արտաշատի պահածոների գործարանում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 11, 2010 17:42
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների եւ գործարարների հետ ներկա է գտնվել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանում մրգերի վերամշակման նոր հոսքագծի բացմանը։
Վարչապետը եւ ԱԺ նախագահը շրջել են Արտաշատի պահածոների գործարանում, ծանոթացել տեխնիկական զինվածությանն ու ներկայացված ապրանքատեսակներին։
Կառավարության ղեկավարը ողջունել է ներկաներին եւ մասնավորապես նշել. «Նոր հոսքագծի բացումը ստեղծելու է նոր հնարավորություններ եւ էապես ավելացնելու է գյուղատնտեսությունից ներկրվող ապրանքների ծավալները, ինչը, բնականաբար, խթան է լինելու գյուղատնտեսության զարգացման համար։ Ուրախ եմ, որ կառավարության օպերատիվ շտաբը, որը քննարկում էր այս նախագիծը եւ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակը ճգնաժամի ժամանակ, ճիշտ ռազմավարություն ընտրեց, ինչն արժանացավ ե՛ւ հանրապետության նախագահի, ե՛ւ Ազգային Ժողովի նախագահի, ե՛ւ կառավարության հավանությանը։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության սպառողն ըստ արժանվույն կգնահատի կատարված ներդրումները»։
Այնուհետեւ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ղեկավարները շրջել են «Ամառ է» հյութերի ավտոմատացված եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրամասում։






Facebook
Tweet This
Email This Post
