Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7.25 տոկոս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2010 15:55

Այսօրվա  նիստում ԿԲ խորհուրդը որոշել է  բարձրացնել  վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%:

2010 թ. ապրիլին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 2.0 տոկոսային կետով` կազմելով 6.8%:

Խորհուրդը փաստել է , որ տարեսկզբից դրամավարկային  պայմանների աստիճանական խստացման պայմաններում, 12-ամսյա գնաճի տեմպերը շարունակաբար նվազում են: Միաժամանակ սպասվում է, որ համաշխարհային տնտեսության դրական զարգացումների, ամբողջական պահանջարկի վերականգնման, ինչպես նաև 2010 թ. ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների սակագների թանկացման պայմաններում գնաճային միջավայրը կանխատեսվող հորիզոնում կպահպանվի, թեև 12-ամսյա գնաճի տեմպերը կշարունակեն նվազել:

Խորհրդի գնահատմամբ՝  մակրոտնտեսական վերոնշյալ  հեռանկարների պայմաններում դրամավարկային  պայմանների խստացումը պետք է շարունակվի ավելի դանդաղ տեմպերով` նպատակ ունենալով ձևավորել և պահպանել դրական իրական տոկոսադրույքներ կանխատեսվող ողջ ժամանակահատվածի ընթացքում:

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply