«Երկաթուղայիններ» երկարաձիգ փողոցում ոչ մի աղբաման չկա. մոտ 100 տան աղբ թափվում է Զանգու գետ

Օրվա լուր | | June 26, 2009 16:26

axbԷրեբունի համայնքի «Երկաթուղայիններ» փողոցի երկայնքով հոսող Զանգուն դարձել է աղբանոց. փողոցում ոչ մի աղբաման չկա, դրա համար էլ մարդիկ օրվա աղբը թափում են ուղղակի գետը:

Բնակիչները բացմիցս դիմել են Էրեբունի թաղապետարան` փողոցում աղբարկղեր տեղադրելու խնդրանքով: Երկար լռությունից հետո` ավագանու ընտրություններից երկու ամիս առաջ, շրջիկ աղբահան մեքենաները սկսել են աղբահանությունը` շաբաթական 2 անգամ:

«Երկաթուղայիններ»-ի 9-րդ ենթափողոցի բնակիչները դժգոհում են գրաֆիկից: «Ինչպե՞ս կարելի է ամռան էս դաժան շոգին աղբը տունը 3-4 օր պահել»,-ասում է փողոցի բնակչուհի Գայանեն:

Էրեբունի թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Էդիկ Ենոքյանն ասում է, որ այդ փողոցը պրոբլեմային է ամբողջ համայնքի համար, քանի որ բնակիչների մի մասը ցանկանում է աղբարկղերի տեղադրում, մի մասը` ոչ: «Աղբարկղեր տեղադրել չենք կարող, քանի որ նախ փողոցի կառուցվածքը թույլ չի տալիս, հետո էլ, եթե չհասցնենք մեկ-մեկ ժամանակին մաքրել, բնակիչները բունտ կանեն»,-անհասկանալի բացատրություն է տալիս Ենոքյանը:

Դեռևս ապրիլին հիմնովին մաքրված Զանգուն այսօր նորից գարշահոտություն է տարածում ողջ փողոցում:

Բնակիչները թաղապետարանին, թաղապետարանը բնակիչներին երկկողմ բանավեճ-կռիվը շարունակվում է, ու հանգուցալուծում չի ունենում:

Գայանե Ասրյան

Դիտվել է 1468 անգամ:
Print Friendly

Leave a Reply