Հայաստանի ֆուտբոլիստներն «Ազնիվ խաղում» վերջիններից են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | մայիսի 11, 2010 15:04

ՈւԵՖԱ-ն հրապարակել է «Ազնիվ խաղ»անվանակարգով մրցանակաբաշխության վարկանիշային աղյուսակը: Հաշվի են առնվել 2009-ի մայիսի 1-ից մինչև 2010 -ի ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում տարբեր երկրների ներկայացուցիչների անցկացրած ֆուտբոլային միջազգային հանդիպումները:  Ներառվել են տարբեր տարիքային հավաքականների և ակումբների միջազգային 40 հանդիպումների ցուցանիշները: «Ազնիվ խաղի» չափանիշները սահմանել են ՈՒԵՖԱ-ի փորձագետները: Հաշվի են առնվում ոչ միայն թիմերի ստացած դեղին և կարմիր քարտերը, այլև ֆուտբոլիստների պահվածքը, մրցավարի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը և  այլ գործոններ։ Հայաստանի ներկայացուցիչներն խաղադաշտում չեն փայլել իրենց վարքագծով և 53 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների մրցավեճում 43-րդ տեղում են: Իսկ լավագույն ցուցանիշն ունեն շվեդները, ապա հաջորդում են Դանիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները: Եվ ահա, այդ երեք երկրներն էլ «Ազնիվ խաղի» շնորհիվ արժանացան Եվրոպայի լիգայի  խաղարկության մեկական լրացուցիչ ուղեգրի։

Դիտվել է 1293 անգամ:

Leave a Reply