Այս տարի Հայաստանում սպանվել է 13 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2010 14:24

Հունվարի 1-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 13 դեպք, բացահայտվել է 11-ը։ Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:

Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք։

2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 22 դեպքից բացահայտվել է 13-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են:

Այս տարվա ընթացքում Հայաստանում  արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, բացահայտվել է 4-ը:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 924 դեպք, բացահայտվել է 836-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք։

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, բացահայտվել է 5-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 1097 դեպքից բացահայտվել է 976-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 19 դեպք։

Հունվարի 1-ից մինչ օրս  արձանագրվել է ավազակային հարձակման 40 դեպք, բացահայտվել է 26-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք։

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 66 դեպք, բացահայտվել է 47-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք։

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 62 դեպք, բացահայտվել է 25-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Կողոպուտի 89 դեպքից բացահայտվել է 55-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 7 դեպք։

Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply