Հայաստանից` ևս մեկ մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 11, 2010 14:28

Սինգապուրում այս տարվա օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակիցների թիվն ավելացավ ևս մեկով:  Հրաձգության միջազգային ֆեդերացիան տեղ է հատկացրել երևանցի 18-ամյա նշանառու Ռոմիկ Վարդումյանին: Նա  հանդես է գալիս ատրճանակով կրակահերթերում: Մեր մարզիկին չէր հաջողվել վարկանիշային մեկնարկներում լուծել առաջադրանքը, և ահա ընդառաջ քայլ է կատարվել և նրան այդ ստուգատեսին մասնակցելու հնարավորություն է տրվել: Ռոմիկը հեռանկարային հրաձիգ է, մասնակցել է աշխարհի, Եվրոպայի պատանեկան, երիտասարդական առաջնությունների և տեղեր է զբաղեցրել մրցաշարային աղյուսակների միջին հորիզոնականներում: Հավելենք, որ Սինգապուրի ուղեգրեր ունեն առայժմ Հայաստանի  երկու ծանրորդ, մեկական ձյուդոյիստ և մարմնամարզիկ:
Վարկանիշային մրցումները շարունակվում են:

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply