Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2010 14:13

Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիևը և Անատոլի Սերդուկովը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը որն այսօր տեղի Է ունեցել Սերդյուկովի Բաքու այցի շրջանակներում, կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտությունը:

«Հանդիպման ընթացքում Ալիևն ասել Է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերն արդյունք չեն տալիս, ուստի հարկավոր Է մեծացնել ակտիվությունը: Նախարարը նշել Է, որ բոլոր ջանքերը պետք Է նպատակամղվեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, հակառակ դեպքում տարածաշրջանում կարող Է ստեղծվել անցանկալի իրադրություն»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply